HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի 502 նոր դեպք է գրանցվել, մահացել է 43 մարդ

Դեկտեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 502 նոր դեպք՝ կատարված 7279 թեստավորումից։ Ընդհանուր կատարվել է 2 373 959 թեստավորում:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մահացել է 43 մարդ, առողջացել՝ 590-ը։

Մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339020 դեպք է արձանագրվել, որոնցից 317765-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1447 է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter