HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը

2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.

• Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
• Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
• Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
• Սպա և ֆիթնես կենտրոններ
• Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ

*«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

• Ամբողջությամբ պատվաստված է
• Ունի ՊՇՌ թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)
• Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)
• Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19)

2021թ. հոկտեմբերի 28-ից Հայաստանը միացել է «EU Digital COVID Certificate» համակարգին։

Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս և մուտք են գործել Վրաստան մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, նշված քաղաքացիներին «կանաչ կարգավիճակ» ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։

Հավելվածում գրանցման ընթացքում համակարգը օգտագործելու է այն տեղեկատվությունը/ փաստաթղթերը, որոնք քաղաքացին ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս, ինչպես նաև Վրաստանում գտնվելու ընթացքում պատվաստման կամ ՊՇՌ թեստ հանձնելու մասին ամբողջական տվյալները։

Կարևոր Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ ՊՇՌ թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս և մուտք են գործել Վրաստան 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետո
«EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները պարտավոր չեն օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։

Վերջիններս կարող են օգտագործել այն նույն թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ներկայացրել են Վրաստան մուտք գործելիս։ Որպես այլընտրանք՝ նշված քաղաքացիները կարող են օգտվել նաև «CovidPass Georgia» հավելվածից։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։

«EU Digital COVID Certificate» համակարգին չմիացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» կարող են ստանալ միայն Վրաստան մուտք գործելուց հետո, վերջիններիս կարգավիճակը հիմնված է լինելու Վրաստան մուտք գործելիս ներկայացրած տեղեկատվության/ փաստաթղթերի վրա։ Նշված քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» ստանալու համար Վրաստան մուտք գործելուց հետո պետք է ներբեռնեն և գրանցվեն «CovidPass Georgia» հավելվածում։

Կարևոր Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացվել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter