
Գրանցվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 558-ով՝ ընդհանուր կազմելով 339 578: Նախօրեին կատարվել է 9013 թեստավորում (ընդհանուր՝ 2 382 972): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 21 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 7631 է:
Առողջացել է ևս 716 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 318 481-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 12 016 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1450 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել