HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղամասային ընտրական հանձնաժողովի մոտ 14.000 անդամ ուսուցում կստանա քվեարկության օրվա համար

Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ համագործակցությամբ մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից առաջ կազմակերպում է համապետական ուսուցման դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար: Ծրագիրը հասցեագրված է ՏԸՀ մոտ 14.000 անդամի:

Քվեարկության ընթացակարգերը, նոր Ընտրական օրենսգրքի դրույթները, ստվարաթղթե կաղապարների իմացությունն ու դրանց կիրառումը և շրջիկ քվեարկության կառավարումը ընտրություններին աջակցող դասընթացների թեմաների ցանկից են:

Դասընթացն իրականացվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աջակցությամբ Եվրոպական Միության (ԵՄ) աջակցությամբ՝ որպես «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերում» 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մաս: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հովանավորել է ՏԸՀ ուսուցման դասընթացների նախապատրաստման ծրագիրը այս ամսվա սկզբին:

ՏԸՀ անդամների ուսուցման դասընթացները սկսվել են ապրիլի 15-ին և կավարտվեն մայիսի 3-ին:

Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցում մայիսի 2-ին կայանալիք դասընթացին կմասնակցեն նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան և այլք:

ՏԸՀ անդամների համար ուսուցման դասընթացներն իրականացնելիս ԿԸՀ-ն և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ն ընտրել և վերապատրաստել են 43 ուսուցանողի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter