HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կավելանա 2100 դրամով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ավելացնել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Գործադիրի որոշմամբ՝ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 26 500 դրամ։ Այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2022թ․ հունվարի 1-ից այդ նպաստի չափը ավելացնել 2100 դրամով՝ դարձնելով 28 600 դրամ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդգծում է, որ որոշման նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:

Հավելենք, որ նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Մեկնաբանություններ (10)

Meri
Իսկ այս նպաստից կարող են օգտվել Երևանում ապրող, բայց չաշխատող մայրերը։ Երկրորդ երեխայի համար է։
Elmira
Բարեվ ձեզ իսկ նպաստից կարող են օգտվել քաղաքում բնակվող չաշխատող մայրերը
Ագապի
Իսկ այս նպաստից կարող են օգտվել Երևանում ապրող, բայց չաշխատող մայրերը։ Երկրորդ երեխայի համար է։
Հայկուհի
Խնդրում եմ ասացեք հղիության նպաստի 70-րդ օրը լրանացուց հետո, ինճպես աշխատակցին գրանցել երխայի նպաստ ստամալու համար:
Խաչիկ
Բարև ձեզ, մի հարց ունեմ, երեխաս 2 ամիս առաջ է ծնվել մենք ապրում ենք Երևանում ու կինս չի աշխատում, էս դեպքում մենք կարող ենք օգտվել մինչև 2 տարեկան երեխաներին տրվող նպաստից ?
Արևիկ
Բարև Ձեզ, եթե մայրը այլ գյուղում է ծնվել, սակայն այլ գյուղ է ամուսնացել , և հղիության հինգերորդ ամսում ցանկանում է գրանցումը փոխել ամուսնու հասցեյով դա ազդու՞մ է մինչև 2 տարեկան երեխայի նպաստի վրա (53000)դր_ի վրա։ Նախապես շնորհակալություն։
Անահիտ
https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/12/16/Cabinet-meeting/ 57200 dram kvcharvi yst ays voroshman
Ռիմա
Իսկ այս նպաստից կարող են օգտվել քաղաքում ապրող, բայց չաշխատող մայրերը։
Շուշանիկ
Բարև ձեզ ես երեխայիս խնամքի փողի համարեմ գրում երբա նստելու
Սիրարփի
Հաճելի նորություն էր,իսկ այս տարբերությունը ազդելու է գյուղաբնակ աշխատող մայրերի վրա?խնդրում եմ պատասխանեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter