HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատերազմի զոհերի, գերիների, անհետ կորածների երեխաների համար ամանորյա մանկական ներկայացումներ կլինեն

Արցախյան պատերազմի զոհերի, անհետ կորածների, գերեվարված անձանց երեխաները Երևանի քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ:

Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքապետարանից:

Թե որքան է այդ միջոցառումների բյուջեն, Երևանի քաղաքապետարանից չեն հայտնել:

«Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները, ինչպես նաև Ձեր կողմից նշված և սոցիալական այլ խմբերի երեխաներ Երևանի քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ: Առանձնացված նշել Ձեր կողմից նշված խմբերի  երեխաների համար նախատեսվող ֆինանսական միջոցների չափ, հնարավոր չէ, քանի որ նախաձեռնությունը ընդհանրական է»,-ասված է հարցման պատասխանում:

Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ այս տարի ևս ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Սակայն այս տարի կտեղադրվի Հանրապետության գլխավոր տոնածառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter