HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մնացական Վարդանյանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեկտեմբերի 2-ին որոշում է ստորագրել, որով Մնացական Վարդանյանին նշանակել է Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրերից բաղկացած Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Գեղամավանի նախկին համայնքապետ Վաչիկ Սաղաթելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ լիազորություններն ավարտվելու հիմքով են նրան ազատել պաշտոնից։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Կառավարությունը 2021 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում էր 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37 համայնք։ Դրանցից մեկն էլ Սևանն է՝ Սևան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր բնակավայրերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter