
Կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք է հաստատվել, մահացել է 14 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք, ընդհանուր՝ 340723 դեպք:
Մեկ օրում կատարվել է 5077 թեստավորում (ընդհանուր՝ 2401971 թեստավորում), 667 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 14 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 10479 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7683 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1455 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել