HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գավառում քաղաքացին ընտրատեղամաս գալուց միայն 2,5 ժամ անց կարողացավ քվեարկել

Գավառի բնակիչ Վիկտորյա Կարապետյանը 19/5 ընտրատեղամաս գալուց միայն երկու ժամ անց կարողացավ քվեարկել։

Ինչպես արդեն գրել էինք, քաղաքացու անձնագիրը նոր է, տրվել է նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ընտրողների էլեկտրոնային համակարգում նրա անունը չի ամրագրվել, կտրոն տրամադրող սարքն էլ «չի ճանաչել» Վիկտորյային։ Մարզպետարանում այլ բան էին ասում, անձնագրային բաժանմունքում՝ այլ։

Քաղաքացին ստիպված եղավ սպասել մոտ 2,5 ժամ, այդ ընթացքում անձնագրային բաժանմունք գնաց, իր ընտրելու իրավունքը իրացնելու համար նաև անձամբ զանգահարեց Կենտրոնական ընտրական հնաձնաժողով։ 

Քաղաքացին ընտրատեղամաս է եկել ժամը 9:00-ի սահմաններում։

Երկու ժամ պահանջվեց մինչև ԿԸՀ-ն, Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի անձնագրային բաժանմունքն ընդհանուր հայտարարի եկան՝ ինչպես քաղաքացուն թույլատրել քվեարկել։

Նրան տրամադրեցին «9-րդ ձև» կոչվող փաստաթուղթը, որի հիման վրա ժամը 11:20-ին կարողացավ քվեարկել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter