HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություններ «խորհրդային» Վանաշենում

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են։ Վեդի համայնքի Վանաշեն գյուղի վարչական շենքում 13/28 ընտրատեղամասն է։ Շենք մտնելիս առաջինը ուշադրություն են գրավում խորհրդային շրջանի խորհրդանիշները, երկրորդը՝ քվեախցիկը շուռումուռ տվող երիտասարդը։

Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Ոսկանյանը շտապեց բացատրել մեզ անսովոր տեսարանը։

«Այս ընտրություններում ունենք երեք թեկնածուներ, կուսակցություններ, որոնք նշված են մեկ քվեաթերթիկի վրա, հարկավոր է միայն գրիչով նշել նախընտրած կուսակցության դիմացի վանդակում, դնել ծրարի մեջ, հետո մոտենալ, գցել քվեաթերթիկը քվեատուփի մեջ, բայց չգիտես ինչու՝ ընտրողները շփոթում են, գցում են քվեաթերթիկը քվեախցիկի չպետքական թղթերի անցքի մեջ։ Այսօր արդեն երրորդ դեպքն է. երիտասարդը փորձում է հանել սխալ տեղ գցած իր քվեաթերթիկը»։ 

Իսկ շենքում մեզ առաջինը տպավորած խորհրդային սիմվոլների վերաբերյալ բացատրեցին, որ խորհրդային շրջանից այստեղ վերանորոգում չի եղել, փոխվել են միայն, դռները և պատուհանները, պահպանվել է ամբողջությամբ սովետական ստիլիստիկան։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում ընտրապայքարին մասնակցում են «Իմ հզոր համայնք», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter