HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու ծպտյալ թեկնածուն Եղեգնավանից

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Եղեգնավան բնակավայրիի թիվ 13/41 ընտրական տեղամաս մտանք ընտրությունների ավարտից հիսուն րոպե առաջ՝ 19։10-ին, որտեղ հանձնաժողովի նախագահ Նինա Հարությունյանից խնդրեցինք պարզաբանել սենյակի վերջնամասում նստած մարդկանց ով լինելը։

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ վստահված անձիք և դիտորդներ են, ինքը տեղյակ է։ Ժամը 20։00-ին՝ ընտրության ավարտին, որոշեցինք մնալ հաշվարկին։ Երբ ընտրողների շարժը դադարեցվեց, ներս մտան հաշվարկին մասնակցելու կուսակցություններից ավագանու մեկական թեկնածու, ծանոթացանք «Հանրապետություն» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունների՝ ավագանու հաշվարկին մասնակցող թեկնածուների հետ։ Հետաքրքրվեցինք՝ իսկ «Քաղաքացիական պայմանագրից» չկա՞ արդյուք ավագանու թեկնածու հաշվարկին մասնակցող։

Այդտեղ էր, որ պարզվեց՝ մինչև ընտության ավարտը ՔՊ վստահված անձ ներկայացած, իսկ հաշվարկի ժամանակ իրական՝ ՔՊ ավագանու թեկնածուի կարգավիճակը։ Ծպտյալ ավագանու թեկնածուն էր Եղեգնավան գյուղից Դավիթ Մեհրաբյանը։ Գյուղացիների հետ խոսելիս իմացանք, որ ամբողջ օրվա ընթացքում եղել և ազատ անցուդարձ է արել ընտրատեղամասում։

Հիշեցնենք, որ թեկնածուն ընտրության ժամանակ իրավունք չունի գտնվել ընտրատեղամասում, բացառությամբ իր քվեարկության և հաշվարկի ժամանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter