
Վանաձոր խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները
Վանաձոր խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է 33 199 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36.01%-ը: 62 215 ընտրող չի մասնացել ընտրություններին:
Եվ այսպես, քվեները բաշխվել են հետևյալ կերպ` 12 810 ձայն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 8295` «Քաղաքացիական պայմանագիրը», 4809` «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»:
«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկել է 1483 ընտրող, 1420-ը` նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության օգտին, 1313-ը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին, 984-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, 874-ը` «Հանրապետություն» կուսակցության օգտին, 683-ը` «Ալյանս» կուսակցության օգտին, 419-ը `«Հայաստանի կոմունիստական կուսակցության» օգտին: Անվավեր է ճանաչվել 94 քվեաթերթիկ:
Ինչպես արդեն հայտնել էինք, չնայած Մամիկոն Ասլանյանն առաջատար է, սակայն չի կարող միայնակ կայուն մեծամասնություն ձևավորել: Ասլանյանի համար որոշիչ կարող է լինել ՀԱՍԿ-ի` փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի հետ կոալիցիան: Սակայն կոլացիա կարող է ձևավորել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կրկին Փելեշյանի և անցողիկ շեմը հաղթահարած մեկ այլ ուժի հետ: Այս պահին երկու ուժն էլ կոալիցիայի ձևավորման մասին դեռ չի հայտնում:
Հիշեցնենք, որ ընտրությանը մասնակցում էին նաև Գուգարք, Դարպաս, Շահումյան համայնքների բնակիչները:
Մեկնաբանել