
Հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 6-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք։ Երեկ կատարվել է 3308 թեստավորում։ Առողջացել է 778 մարդ, գրանցվել է 8 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340 818 դեպք, որոնցից 321 884 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7691 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1456 է:
Ընդհանուր կատարվել է 2 405 279 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել