
Վեդիում հաղթեց «Իմ հզոր համայնք» կուսակցությունը
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 36 960 քաղաքացիներից դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20 125 մարդ (54.45%)։
Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։
Վեդիում ամենաշատ ձայները ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։ Կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, ընտրական ցուցակում առաջին համարը Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն է։
«Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 596 ձայն, ընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Հակոբյանը։
Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել