HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը։ Այդ մարդիկ վերջերս են վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր տեսակը։

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած, դրական ՊՇՌ-թեստով երկու պացիենտների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը։ Նախօրեին նույն կառույցը հայտարարել էր, որ ՀԱՀ-ից ժամանած 9 ռուսաստանցիների մոտ հայտնաբերվել է COVID-19, որոնց մեկուսացրել էին։ 

Ռուսաստանը նոյեմբերի 28-ին սահմանափակել էր աֆրիկյան որոշ երկրներից, ներառյալ՝ ՀԱՀ-ից մարդկանց մուտքը Ռուսաստան։ «Օմիկրոն» շտամով վարակված անձինք Ռուսաստան էին ժամանել մասնավոր ինքնաթիռով։ 

Կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է աշխարհի շուրջ 4 տասնյակ երկրներում։ Հայաստանն այդ ցանկում չէ։ Կորոնավիրուսի նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր նոյեմբերի վերջին՝ Հարավային Աֆրիկակում, Բոթսվանայում և Հոնկոնգում։ Դրանից հետո վարակման առանձին դեպքեր էին հայտնաբերվել նաև ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում և Կանադայում։ Բոլոր դեպքերում վարակման աղբյուրը Հարավային Աֆրիկան էր։ 

Մեկ շաբաթ առաջ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր այն միջոցների մասին, որոնք Ռուսաստանի իշխանությունները ձեռնարկում են բնակչությանը կորոնավիրուսի նոր շտամից պաշտպանելու համար։ Առաջին հերթին սահմանվում էր 14-օրյա կարանտին այն երկրներից ժամանած անձանց համար, որտեղ կորոնավիրուսի նոր շտամի վարակման բարձր ռիսկեր կան։ Բացի այդ, որոշում է ընդունվել նախկին 72 ժամի փոխարեն ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը դարձնել 48 ժամ։

Ավելի վաղ, Առողջապահության համաշխարահային կազմակերպությունը հայտարարել էր, որ նոր տարբերակը ծանր հետևանքներով գլոբալ տարածման առավել մեծ սպառնալիք է։ Այդուհանդերձ, մինչ օրս հիվանդության բոլոր հայտնի դեպքերն ընթացել են առանցախտանշանների կամ թույլ արտահայտված ախտանշաններով։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter