HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական նամականիշը՝ աշխարհի լավագույն տասնյակի մեջ

2011 թ.-ին Վիեննայում ընտրվել են 2009 թ. թողարկված աշխարհի ամենագեղեցիկ նամականիշերը: Ընտրությունը կատարել է Ավստրիայի նամականիշերի ցուցահանդեսի (WIPA) կազմակերպչական հանձնաժողովը, որի կազմում եղել են Փոստի խորհրդի նախագահը, տեղական նամականիշերի դիզայներներ, փոստի ներկայացուցիչներ, տպագրիչներ և մամուլի ներկայացուցիչներ:

2009 թ. աշխարհի լավագույն տասը նամականիշերից մեկը ճանաչվեցլ է Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը: Այն պատկերում էր Թորոս Ռոսլինի «Քրիստոսի ծնունդը» մանրանկարը: Գեղաթերթիկի հեղինակը Ստեփան Ազարյանն է:

Հայաստանից բացի մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Շվեդիան, Սլովակիան, Մակաոն եւ Ավստրալիան: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եվ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter