
Կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք է հաստատվել, մահացել է 27 անձ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 7-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք։ Երեկ կատարվել է 6006 թեստավորում։ Առողջացել է 522 մարդ, գրանցվել է 27 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341058 դեպք, որոնցից 322406 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9477 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7718 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1457 է:
Ընդհանուր կատարվել է 2411285 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել