HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է Քննչական կոմիտեին մարտական զենք հատկացնել

Առաջարկվում է Քննչական կոմիտեն ընդգրկել Հայաստանի պետական ռազմականացված կառույցների ցանկում, որը իրավական հիմք կստեղծի կոմիտեի հաշվեկշռում մարտական զենք ունենալու համար։ Համապատասխան օրենքի նախագիծը քննչական կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Հայաստանում պետական ռազմականացված կառույցներ են համարվում պաշտպանության նախարարությունը, Ոստիկանության և Ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինները, քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումները, քրեակատարողական ծառայությունը, պետական սուրհանդակային ծառայությունն և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները։ 

«Զենքի մասին» օրենքի համաձայն՝ մարտական զենք է համարվում այն զենքը, որը օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կառույցների սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Այժմ նախատեսվում է քննչական կոմիտեն նույնպես ներառել պետական ռազմականացված կաույցների մեջ՝ այդպիսով, կոմիտեի համար հնարավորություն ստեծելով իր հաշվեկշռում ունենալ մարտական զենք, ինչն էլ ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ կնպաստի կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները 2021թ․ մարտին են ընդգրկվել պետական ռազմականացված կառույցների ցանկում և նրանց նույնպես մարտական զենք կրելու հնարավորություն է տրվել։

Քննչական կոմիտեն ռազմականացված կառույցների ցանկում ընդգրկելու և մարտական զենք կրելու վերաբերյալ օրենքի նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի Ազգային ժողովի կողմից, և միայն դրանից հետո փոփոխություններն ուժի մեջ կմտնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter