
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թույլատրել դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով
Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» օրենքներում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար։ Իսկ նախագծով առաջարկվում է թույլատրել դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով։
«Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր և արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի և Հայաստանում չգրանցված դեղերի գովազդը»,- նշվում է օրենքի նախագծում։
Մեկնաբանել