HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատասխանատվություն՝ ֆեյքերից արտատպած կեղծ լուրերի համար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար` կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար:

Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 25 դեմ ձայներով:

Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել նոր դրույթ` չնույնականացվող աղբյուր, որը սահմանվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք, կամ համացանցային կայքի, կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Փոփոխություններով ԶԼՄ-ների համար սահմանվում է ֆինանսական թափանցիկության պահանջ, հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները պետական գերատեսչություններում կարող են մերժվել:

Մեկնաբանություններ (1)

Garo Balyan
The Armenian parliament has no value, and vast majority of its members are criminals.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter