HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, րոպեներ առաջ ազատ արձակեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին: Այսօր արտահերթ նիստ էր նշանակվել` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի՝ երեկ հրապարակած որոշումը, համաձայն որի՝ Չարչյանն առանց Ազգային ժողովի համաձայնության չէր կարող կալանավորվել:

Այսօրվա դատական նիստին դատախազը չէր ներկայացել` ծանրաբեռնվածության պատճառով, սակայն, ըստ էության, դատախազության դիրքորոշումը ևս այն է, որ ՍԴ որոշումից հետո Չարչյանը պետք է ազատ արձակվի:

Դատական նիստին ներկա էին ԱԺ պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աղվան Վարդանյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանը և «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ:

Հիշեցնենք, որ Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել համացանցում հայտնված մի ձայնագրությունից հետո, որում նա զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի, Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին, և ով՝ ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter