
Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ բուժման գործընթացում է գտնվել 42 անձ։
«Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշվում է հայտարարության մեջ։
Մեկնաբանել