
Հաստատվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք, մահացել է 14 մարդ
Դեկտեմբերի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք, գրաբցվել 14 մահվան դեպք։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կատարվել է 7135 թեստավորում, կա 560 առողջացած:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342538 դեպք, որոնցից 325394 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 7866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7802 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2447762 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել