HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Թ. Թովմասյան. «Այլընտրանքային ճանապարհ կոչվածը թշնամու դիտարկման կենտրոնում է»

Մարդու իրավունքների պատպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, համանուն հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներ:

«Թույլ տվեք ասել՝ այն, ինչ արձանագրեցինք, հնարավոր չէ տեղավորել մարդու իրավունքների հասկացության շրջանակում, մարդկանց կյանքի, առողջության, սեփականության իրավունքը վտանգված է: Իսկ այլընտրանքային ճանապարհ կոչվածը գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում, չկա մի հատված, որ ադրբեջանցիների դիտարկումից դուրս է, նաև թեթև մարդատար մեքենաներով հնարավոր չէ երթևեկել»,-խորհրդարանական ճեպազրույցներին ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը մտահոգվում է նաև այն պատճառով, որ այդ ճանապարհով ձմռան առատ տեղումներին դժվար թե երթևեկել հնարավոր լինի: Թովմասյանի խոսքով՝ գյուղերից նկատելի է ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների շարժը, շատերը դա տեսնում են իրենց տներից:

«Իշխանությունները պարտավոր են անել հնարավորը՝ անվտանգային միջավայրն ապահովելու համար»,- ասում է պատգամավորը:

Մյուս խնդիրը, որ նկատել է Թագուհի Թովմասյանը, Շուռնուխի բացակայող բուժկետն է: Այժմ այդ տարածքում է բնակվում համայնքի՝ տնից զրկված ղեկավարը, իսկ բուժքույրը տնային պայմաններում, սուղ ռեսուրսներով առողջապահական խնդիրների լուծում է իրականացնում: Նրա կարծիքով՝ Կառավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի և առաջին անհրաժեշտ դեղորայքով բեռնված մեքենայով ապահովի համայնքին:

«Ոչ մարդկային է նաև այն տեսարանը, թե ինչպես են քաղաքացիները հետևում ադրբեջանական զինուժի ու ոստիկանության աշխատանքին, երբ մանրամասն ուսումնասիրում են պարսկական բեռնատարը, որից հետո թողնում Հայաստանի տարածք, դա բնակիչներից մեկի բնակարանից երևում է»,- ասաց Թովմասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter