HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամից մահացության աշխարհում առաջին դեպքը

Մեծ Բրիտանիայում մահացել է առաջին պացիենտը, որը վարակված էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Sky News-ը, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ հանդես գալով Լոնդոնի արևմուտքում գտնվող Փադինքթոն շրջանի կլինիկաներից մեկում։

«Ցավոք, այո՛, «օմիկրոն»-ի պարագայում հոսպիտալացման անհրաժեշտություն կա, և, ինչպես հաստատվել է, առնվազն մեկ պացիենտ, մահացել է «օմիկրոն»-ից»,- հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետը։ Ջոնսոնը հավելել է, որ պետք է հաշվի առնել արագությունը, որով կորոնավիրուսի այդ շտամը տարածվում է բնակչության շրջանում։ 

Սա կորոնավիրուսի «օմիկրոն» շտամից մահացության առաջին հայտնի դեպքն է։ Առաջին անգամ B.1.1.529 նոր շտամը հայտնաբերվել էր Բոթսվանայից մի մարդու մոտ, այնուհետ տարածվել ողջ աշխարհում, այդ թվում՝ եվրոպական երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն որակել էր որպես «մտահոգություն առաջացնող»։ 

Ռուսաստանում և Թուրքիայում ևս հայտնաբերվել էին կորոնավիրուսի այս նոր շտամով վարակման դեպքեր։ Դեկտեմբերի 13-ի դրությամբ, Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած 177 անձանցից 16-ի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ Pfizer պատվաստանյութի երեք դեղաչափը առավել արդյունավետորեն պայքարում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ, քան երկու դեղաչափը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել էին, որ առաջացել է մեծ քանակությամբ մուտացիաներով կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է լինել առավել վարակիչ։ Հստակ տվյալներ, որոնք հաստատում կամ հերքում են այդ հանգամանքը, դեռևս չկան։

Լուսանկարը՝ Kai Pfaffenbach | Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter