
Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» կուսակցությունը կհրաժարվի ավագանու մանդատներից
Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին հայտնել է, որ կուսակցությունը կհրաժարվի ավագանու մանդատներից։
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թալինցիներ,
Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով՝ Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Կարդացեք նաև՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել