HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է Եվրամիության աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը:<...> Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերը, մտքեր փոխանակվել հաղորդակցությունների բացման և հումանիտար բնույթի հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսել են ժամանել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Շառլ Միշելի հետ երկկողմ հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կշարունակվի քննարկումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ 

Կողմերը պայմանավորվել էին նաև ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերից խուսափելու համար։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter