HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կառույցի չեզոքության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հայտարարելով, որ դաշինքը այդ համատեքստում որևէ կողմին չի պաշտպանում։ 

«Կարևոր է շարունակել ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև երկխոսության ջանքերին, մենք դա այսօր նախագահի հետ մանրամասն քննարկել ենք… Երկխոսությունը շարունակվում է, գնում է ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է Սթոլթենբերգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Սթոլթենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում որևէ կողմի դիրքորոշում չի զբաղեցնում։ Ըստ նրա՝ երկու երկրներն էլ դաշինքի արժեքավոր գործընկերներն են։ «Կարևոր է խուսափել բռնությունից, օգտագործել դիվանագիտական հնարավորությունները։ ՆԱՏՕ-ն որևէ կողմի չի պաշտպանում։ Ադրբեջանը մեր արժեքավոր գործընկերն է։ Հայաստանը ևս մեր արժեքավոր գործընկերն է»,- եզրափակել է Սթոլթենբերգը։

Հիշեցնենք, որ նույն ասուլիսի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցնքերը պետք է ունենան համանման անցագրային ռեժիմներ։ Ըստ նրա՝ Լաչինի միջանցքում անցակետեր չկան։ «Համապատասխանաբար, Զանգեզուրի միջացքում չպետք է լինեն մաքսային անցակետեր։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռներն ու մարդկանց, մենք մաքսային անցակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- հավելել էր Ադրբեջանի նախագահը

Ալիևի խոսքերով՝ պայմանավորվածություն էր ձեռքբերվել Հայաստանի տարածքով Նախիջևան երկաթուղի կառուցելու շուրջ։ Ըստ նրա՝ համանման պայմանավորվածություն կա նաև ավտոմայրուղի կառուցելու շուրջ։

«Այս փուլում մենք պայմանավորվածության ենք հասել Հայաստանով Ադրբեջանից Նախիջևանի ինքնավար հանրապետություն երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև ավտոմայրուղու կառուցման շուրջ։ Սակայն դեռևս չի որոշվել ավտոմայրուղու ճշգրիտ երթուղին։ Այդ հարցը հետագա քննարկման համար է, և մենք դա անպայման այսօր երեկոյան կքննարկենք եռակողմ հանդիպման ժամանակ՝ պարոն Շարլ Միշելի հետ»,- հայտարարել էր Ալիևը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter