HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը՝ խթանիչ (բուստեր) պատվաստումների մասին

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը շարունակում է արդյունավետ մնալ ծանր ընթացքով հիվանդության կանխարգելման համար, սակայն վերջին տվյալները ենթադրում են, որ պատվաստման արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է և դառնում  քիչ արդյունավետ՝ կանխարգելելու հիվանդացությունը  (թեթև ախտանիշներով) հատկապես 65  և ավելի բարձր տարիք ունեցող անձանց  մոտ: 

Նախարարության փոխանցմամբ՝ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումային գործընթացը մեծացրել է իմունային պատասխանը փորձարկման մասնակիցների մոտ, ովքեր ավարտել են Pfizer-BioNTech կամ Moderna-ի նախնական շարքը 6 ամիս շուտ կամ ովքեր 2 ամիս առաջ  ստացել են J&J/Johnson  մեկ դեղաչափ պատվաստանյութ ։

«Իմունային արձագանքի բարձրացման դեպքում մարդիկ պետք է բարելավված պաշտպանություն ունենան COVID-19-ը վարակի դեմ, ներառյալ Delta շտամի»,- նշված է հաղորդագրության մեջ:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter