
Կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք է հաստատվել, մահացել է 11 մարդ
ԱՆ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք, կատարվել է 7801 թեստավորում։ Առողջացել է 255 անձ, գրանցվել է մահվան 11 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342977 դեպք, որոնցից 326559 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7076 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7856 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: Ընդհանուր կատարվել է 2464749 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել