
Սահմանագծման ու սահմանազատման թեմայով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայացավ
Սահմանագծման ու սահմանազատման թեմայով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայացավ: Նիստին գրանցվել էր 30 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար հարկավոր էր 54 պատգամավորի ներկայություն:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչև 4 ժամ: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պատգամավորները կարող են գալ գրանցվել: Սակայն արդեն իսկ այն, որ իշխանական պատգամավորներից ներկա էր միայն նիստը վարող Հակոբ Արշակյանը, խոսում է այն մասին, որ իշխանական պատգամավորները մինչև չորս ժամվա ընթացքում չեն գրանցվի:
Նշենք, որ օրակարգում մեկ հարց էր` Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին նախագիծը, որի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է:
Չկայացած նիստից հետո ասուլիսով հանդես եկավ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ասելով, որ ստիպված էին այս հարցով արտահերթ նիստ հրավիրել:
«Այս հարցի շուրջ ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը բխում են առաջին հերթին ստեղծված իրավիճակից ՀՀ-ի և Արցախի շուրջ: Մենք բավականին բարդ ռամաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարարի դիտարկմամբ` սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու համար լուրջ ուսումնասիրությունների կարիք կա:
Մեկնաբանել