HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Շինթույլտվությունները փոխադարձ կճանաչվեն, կգործարկվի շինարարական ծառայությունների միասնական շուկան

ԵԱՏՄ երկրները հավանություն են տվել շինարարական ոլորտում ծառայությունների միասնական շուկան ամբողջությամբ գործարկելու մասին որոշման նախագծին։

Որոշմամբ նախատեսված է մինչև 2023թ  հունվարի 1-ը պատրաստել շինարարական ծառայությունների մատուցման բոլոր թույլտվությունների համեմատական ցանկը, որը թույլ կտա շինարարության ոլորտի լիազոր մարմիններին համեմատել ԵԱՏՄ տարբեր երկրներում տրված թույլտվությունները՝ դրանք փոխադարձ ճանաչելու նպատակով։

«Շինարարության շուկան կարևոր ոլորտ է Միության բոլոր անդամ երկրների համար։ Այս առումով, մենք կարծում ենք, որ Գերագույն խորհրդի ընդունած որոշումը դրական կգնահատվի մեր երկրների շինարարական բիզնեսի կողմից»,- ասել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Ռուսլան Բեկետաևը։

Որոշումը լրացնում է շինարարական ծառայությունների մինչ այդ եղած ցանկը նոր ծառայություններով։

Ըստ Եվասիական տնտեսական հանձնաժողովի՝ այն կմեծացնի ԵԱՏՄ շինարարական շուկայի արդյունավետությունը՝ վերացնելով այս ոլորտի կարգավորման մասնատվածությունն ու եղած տարբերությունները։

Ծառայությունների միասնական շուկան կոնկրետ ոլորտի ծառայությունների մատուցման այնպիսի պայմաններ են, երբ կողմերը չեն կիրառում խտրական, քանակական և այլ սահմանափակումներ, թույլտվությունները փոխադարձ ճանաչվում են, և հնարավոր է դառնում ծառայություններ մատուցել Միության ողջ տարածքում՝ առանց լրացուցիչ իրավաբանական անձի ստեղծման անհրաժեշտության։

Բացի այդ, այս որոշումը թույլ կտա շինարարական ծառայություններ մատուցող կազմակերպություններին իրականացնել աշխատանքների ավելի շատ տեսակներ ԵԱՏՄ բոլոր երկրներում այդ երկների ազգային կանոնակարգերի պայմաններով՝ առանց լրացուցիչ իրավաբանական անձի ստեղծման, արդեն, առկա թույլտվությունների հիման վրա, ինչպես նաև՝ հաշվի առնելով կադրերի որակավորումների ճանաչումը։

Ներկայումս միասնական շուկայի ձևաչափով գործում է ծառայությունների 55 ոլորտ։

 

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter