HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեդիում ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Այս մասին հայտնում է Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը։

«Դիմումները քննարկվելու են այսօր` ժամը 11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։ 

Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Վեդիում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ էին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ Կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանն էր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։ Ընտրական ցուցակում առաջին համարը Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն էր։ 

«Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 596 ձայն։ Ընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Հակոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter