HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը 8 մլրդ դրամ կուղղի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին

Կառավարությունը 8 մլրդ դրամ կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 16-ի նիստում։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում ենք 2 մլրդ 146 մլն դրամ։ Այս ծրագրով 1052 ընկերության օգնել ենք ստանալ 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են եղել հումքի և սարքավորումների ձեռքբերմանը»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ֆինանսական միջոցներ կտրամադրվեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի համար։

«Այս տարվա ընթացքում գյուղացիներին 456 գյուղատնտեսական տեխնիկայով ենք ապահովել, որի համար հատկացվել է 2,7 մլրդ դրամի ֆինանսավորում։ Հետաքրքիր է ագրոպարենային ոլորտի սարքավորումների, ֆինանսական լիզինգի ծրագիրը։ Այստեղ այս տարվա ընթացքում կարողացել ենք ներարկել 8.6 մլրդ դրամ, և 160 շահառու եղել է այս ծրագրի մասնակից»,- ասաց նախարարը։

Ըստ Քերոբյանի՝ 22 756 ֆերմերային տնտեսություն ստացել է 45 մլրդ դրամի գյուղատնտեսական արտոնյալ վարկ, որոնք օգտագործել են գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար։ Ֆինանսավորել են մոտ 700 հա ինտենսիվ այգի, և նոր, ավելի բարձր արտադրողականությամբ խաղողի այգիներ:

«Բարդ տարի ենք ունեցել, սակավաջրությունը խանգարել է, որպեսզի լավ արդյունքներ արձանագրենք։ Բայց այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում, և 200 000 տոննան գերազանցել ենք։ Անցած և նախանցած տարիներին 140 000 տոննայի կարգի է եղել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter