HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիայի նոր վարչապետ է նշանակվել Պետր Ֆիալան

Չեխիայում խորհրդարանական ընտրություններից գրեթե երկու ամիս անց Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը հաստատել է նոր, աջ կենտրոնամետ կառավարությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

«Սահմանադրության համաձայն՝ նախագահն այսօր նշանակել է նոր կառավարության անդամներին»,- հայտարարել է Զեմանի աշխատակազմի ղեկավար Վրատիսլավ Մինարժը։ 

Ձևավորված լիբերալ-պահպանողական կոալիցիոն կառավարությունը, որը ձևավորվել է հինգ կուսակցություններից, Պատգամավորների պալատում ստացել է մանդատների մեծամասնությունը՝ 200-ից 108 մանդատ։ Կառավարությունը գլխավորել է քաղաքագիտության 57-ամյա պրոֆեսոր Պետր Ֆիալան, որը վարչապետի պաշտոնում փոխարինել է պոպուլիստ և միլիարդատեր Անդրեյ Բաբիշին։ Վերջինս վերջերս հրապարակված «Պանդորայի փաստաթղթեր»-ի հիմնական կերպարներից մեկն է։ 

Նորանշանակ վարչապետի և Չեխիայի նախագահի ամենամեծ անհամաձայնությունը արտաքին գործերի նախարարի նշանակումն էր։ Զեմանը դեմ էր այդ պաշտոնում Ծովահենների կուսակցությունից Յան Լիպավսկու նշանակմանը, որը քննադատական դիրքորոշում ունի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ, ինչպես նաև վատատես է Վիշեգրադի խմբի հարցում, որին բացի Չեխիայից, անդամակցում են նաև Հունգարիան, Սլովակիան և Լեհաստանը։ Այդուհանդերձ, նախագահ Զեմանը Լիպավսկուն նշանակել է Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնում։ 

Նոր կառավարության 18 անդամներից երեքը կանայք են։ 2010 թվականից ի վեր առաջին անգամ կառավարության կազմում հայտնվել է Եվրոպայի հարցերով նախարարի պաշտոն։ Այն զբաղեցրել է Բրնոյի համալսարանի նախկին ռեկտոր Միկուլաշ Բեկը։ 2022 թվականի երկրորդ կեսին Չեխիային կփոխանցվի ԵՄ նախագահությունը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter