HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հակո գյուղը 182.1 % ընտրող ունի՞

Նախորդ' 2007-2008թթ.-ի ընտրությունները ցույց են տվել, որ լինում է համայնքի բնակչության, ընտրողների, քվեաթերթիկների անհամապատասխանություն, ընտրատեղամասային արձանագրություններում նկատվում է թվերի տարբերություն: Անգամ եղել են դեպքեր, երբ տվյալ համայնքի ընտրողների թիվը գերազանցել է տեղի բնակչության թվաքանակը:

Այս խնդիրները լուծելու և ընտրություններն ավելի ուժեղ վերահսկելու նպատակով «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռոպցիոն կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի նպատակն է կատարել ընտրական թվերի մոնիտորինգ:

ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքերով' երբ թվերի հետ կապված խնդիր է առաջանում, դեռ չի նշանակում, որ կա խախտում: Սակայն կա խախտումների կասակած: Մոնիտորինգը թույլ կտա խնդիրների գրանցման դեպքում պարզել դրա էությունը: Այդ խնդիրները կարող են ազդել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար նաև' կուսակցությունների մանդատների թվաքանակի:

Լյուդվիգ Խաչատրյանը, ով մշակել է այս մեթոդը, նշեց, որ օգտագործվում են պաշտոնական թվերը (մեթոդի կիրառման համար պարտադիր չէ օգտագործել միայն պաշտոնակն թվեր), որոնք համադրում և համեմատում են'պարզելու առկա անհամապատասխանությունները: Դրանք կարող են հիմք դառնալ հետաքննության համար' պարզելու դա կեղծի՞ք էր, թե՞ անճշտություն:

Վ. Հոկտանյանը ներկայացրեց ընտրական մոնիտորնգի նախնական արդյունքները, որի դեպքում օգտագործվել են 2011 թ.-ի Հայաստանի ժողովրդագրական ժողովածուի բնակչության տվյալները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կայքի (passportvisa.am) տվյալները' ընտրողների թվաքանակը: Դրանց համադրման արդյունքում պարզվել է ընտրողների տարբերությունը:

Ըստ այս արդյունքների' ՀՀ 235 բնակավայրերում ընտրողների թիվը բնակչության թվի 80 և ավելի տոկոսն է կազմում:

Օրինակ' Արագածոտնի Հակո գյուղում 78 բնակիչ կա, ընտրողների թիվը' 142, արդյունքում' բնակչության 182.1 %-ն ընտրող է:

Վ. Հոկտանյանը նաև նշեց, որ չնայած ոստիկանությունը վաղն է հրապարակելու ընտրողների վերջնական ցուցակը, ինչպես նաև պարզաբանում է, թե Հայաստանից հեռացածները շարունակում են մնալ հաշվառման մեջ, սակայն ընտրությունների ժամանակ հնարավոր է նրանց փոխարեն քվերակություն գրանցվի: Վ. Հոկտանյանը կարծում է, որ լավ կլիներ այս խնդրից խուսափելու համար ՍԴ-ն բավարարեր քաղաքական ուժերի հայցը և ընտրություններից հետո հրապարակեր ընտրողների ցուցակը:

Վ. Հոկտանյանը նշեց, որ իրենք մոնիտորգ են անցկացնում նաև այն հասցեների վերաբերյալ, որտեղ գրանցված է 6 և ավել ընտրող: Օրինակ' Երևանի Նորագյուղ թաղամասում նույն հասցեում գրանցված է 229 ընտրող, և պարզվել է, որ նույն հասցեի տակ կա գրանցված 50 սեփական տուն: Սակայն, Վ. Հոկտանյանի խոսքերով, ամեն տեղ չէ, որ այսպիսի թյուրիմացություն է, այլ կարող են լինել կեղծ գրանցումներ, ֆիկտիվ անուններ: Սրանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում ընտրությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter