HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդամթերքը մեկ ամսում թանկացել է 3,3%-ով, սպառողական գների ինդեքսն աճել՝ 1,7%-ով

Մեկ ամսում՝ Հայաստանում սննդամթերքը նորից թանկացել է 3,3%-ով՝ ամենաշատը ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0,8%-ով, վճարովի ծառայությունները՝ 0,4%-ով։ Սպառողական գների ինդեքսն աճել է 1,7%-ով։  Այս տվյալները հրապարակել է Եվրասաիական տնտեսական հանձնաժողովի Վիճակագրական դեպարտամենտը։

Ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը ԵԱՏՄ-ում 2021թ նոյեմբերին հոկտեմբեր ամսվա համեմատ աճել է 0,9%-ով։

Մասնավորապես, էականորեն աճել է սննդամթերքի գինը՝  9,3%-ով և ոչ պարենային ապրանքների գինը՝ 8%-ով։ Վճարովի ծառայությունների գները նախորդ մեկ ամսում աճել են 4,9%-ով։

Մեկ տարում՝ 2021թ նոյեմբերին 2020թ նոյեմբերի համեմատ, ԵԱՏՄ-ում սննդամթերքն ամենաշատը թանկացել է Հայաստանում՝ 16,1%-ով, ապա՝ Ղրղզստանում՝ 14,7%, Բելառուսում՝ 11,8 %։

Մեկ տարում սննդամթերքն ամենաքիչը թանկացել է Ռուսաստանում՝ 10,8%-ով։

Նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 11,3%, ապա՝ Բելառուսում՝ 10,1% և Հայաստանում՝ 9,9%։ Ղազախստանում և Ռուսաստանում ՝ 8,3-ական %։

Սպառողական գների ինդեքսը-2021թ նոյեմբերին
Infogram

Վճարովի ծառայություններն ամենաքիչը թանկացել են Հայաստանում՝ 1,8%-ով, ամենաշատը՝ Բելառուսում՝ 8,4%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter