HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը դեռևս չի դիմել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար

Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փաստացի, Ադրբեջանը դեռևս չի դիմել Եվրասիական տնտեսական միությանը՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ նրան ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ տրամադրելու համար։ «Ես սրտանց ողջունում եմ երկարամյա տարաձայնությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք մտածում։ Ընդ որում, ինչպես նախկինում ասում էինք, հնարավոր եմ համարում Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցությունների անցկացումը, որպեսզի նա ևս դառնա դիտորդ երկիր»,- հայտարարել էր Նազարբաևը։ 

Կառավարությանն ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք նշել, թե ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը ԵԱՏՄ-ում Ադրբեջանի՝ դիտորդ երկրի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ, պատրաստվու՞մ է արդյոք Հայաստանը վետո կիրառել Ադրբեջանի կողմից դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու գործընթացի վրա, ինչպես նաև որո՞նք կլինեն Հայաստանի նախապայմանները՝ ԵԱՏՄ-ում Ադրբեջանին նման կարգավիճակի տրմանը համաձայնելու համար։ Կառավարությունն այս հարցերն անպատասխան է թողել։ 

Հարցմանն ի պատասխան՝ ասվում է, որ Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով։ «Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսեսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով»,- հավելել է Կառավարությունը։

Լուսանկարը՝ Sputnik/Владислав Воднев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter