HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը մերժել է Աշոտ Մինասյանին երաշխավորությամբ ազատելու միջնորդությունը

Դատախազությունը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դեկտեմբերի 13-ին: Մինասյանը կշարունակի մնալ կալանավորված:

Հիշեցնենք, որ 62-ամյա Աշոտ Մինասյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, Նիկոլ Փաշինյանի սպանությունն, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու մեջ:

Ավելի քան մեկ տարի առաջ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Վերաքննիչ դատարանն այս որոշումն անփոփոխ է թողել, սակայն Վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մասնակիորեն բավարարել է Դատախազության բողոքը և գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք կրելը) նախատեսված հանացագործության կատարմանն Աշոտ Մինասյանի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

Մինասյանին կալանավորելու որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը:

Աշոտ Մինասյանին կալանավորելուց հետո Դատախազությանը միջնորդություն է ներկայացվել՝ նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ:

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր: Թեև իրավական գործընթացի շրջանակներում այս երեք անձանց երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունն է ներկայացվել՝ դրանից հետո Մինասյանի համար երաշխավորություն տալու պատրաստակամություն են հայտնել նաև մի շարք կազմակերպություններ ու անհատներ, արցախյան պատերազմին մասնակցած կամավորական շուրջ 15 ջոկատ, մշակութային կազմակերպություններ, ինչպես նաև մի խումբ գեներալներ, որոնց թվում՝ Յուրի Խաչատուրովը, Տիրան Խաչատրյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, Վալերի Գրիգորյան, Գագիկ Համբարձումյանը:

Մեկնաբանություններ (2)

Anaheed P
I can’t believe Pashinyan not in prison yet. Who investigating corrupt Pashinyan in behalf of thousands young solders died undeserved-ably. .
George M
Put Alen and his BMW in jail. During the war, Alen and Pashinyan were hiding behind there desk.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter