HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սեդրակ Բաղդասարյանն ու կինը հերթական անգամ չեն մասնակցի ընտրություններին

2012թ.-ի խորհրդարնական ընտրություններին ևս «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը և նրա կինը հնարավորություն չեն ունենա մասնակցել ընտրություններին:

Դեռևս 2008թ.-ի ընտրությունների ժամանակ, երբ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել ընտրություններին, պարզվել է, որ իրենք չկան ընտրացուցակում: Այդ նույն իրավիճակում էին նաև 37 քաղաքացիներ:

Ժամանակի ընթացքում նրացից շատերը ստիպված գրանցվեցին իրենց բարեկամների և ծանոթների տներում, այժմ առանց գրանցման մնացել է շուրջ 9 անձ: Տարիներ շարունակ Ս. Բաղդասարյանը պայքարում է իր ընտրական իրավունքը վերականգնելու համար, սակայն դա նրան մինչ այժմ չի հաջողվել:

Նա նաև դիմել է դատարան, որպեսզի նրան թույլ տան մասնակցել ընտրություններին, սակայն դատարանը մերժել է: Ս. Բաղդասարյանը չի հասկանում, թե ինչպես ինքը, որը վաղուց արդեն չափահաս է և ունի ՀՀ անձանգիր, չի կարող իրացնել իր սահմանադրական իրավունքը:

«Ջի Ընդ Այ» փաստաբանական ընկերության տնօրեն Արթուր Գրիգորյան, ով նաև ներկայացնում է Ս. Բաղդասարյանի և նրա կնոջ շահերը, նշեց, որ նրանք փորձել են ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում, քանի որ հաշվառում չունեն, սակայն դա նրանց ևս արգելվել է: Ա. Գրիգորյանի խոսքերով' Ընտրական օրենսգրքի համաձայն' ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացին ընտրական իրավունքից չի զրկվում, սակայն չի ներառվում ընտրողների ռեգիստրում:

Ապրիլի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացվել' պահանջելով Բաղդասարյանին և նրա կնոջը ներառել ընտրողների ռեգիստրում: Սակայն ապրիլի 25-ին ստացել են դատարանի' ապրիլի 14-ին հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը: Չնայած նրանք բողոքարկել են վերաքննիչ դատարան, սակայն ընտրություններից հետո պատրաստվում են հետ կանչել վերաքննիչի բողոքը: Այնուհետև նրանք պատրաստվում են դիմում ներկայացնել Մարդու իրավունքների կոմիտե' Ժնև, որպեսզի միջագգային մակարդակով քննություն սկսվի ընդդեմ ՀՀ-ի:

Ա. Գրիգորյանը համոզված է, որ նման խնդիրներ չէին առաջանա, եթե ՀՀ-ում գործեր «որակյալ ԱԺ»:

Նա նաև նշեց, որ բնակարանը, որը որպես փոխհատուցում պետք է տրվեր Ս. Բաղդասարյանին 2004թ.-ին իրեն իր բնակրանից ստիպողաբար հանելու համար, պարզվել է, որ վաճառվել է: Ա. Գրիգորյանն առաջարկում է, որ նրանց տրվի գոնե այդ տան համարժեք գումարը:

Իսկ Ս. Բաղդասարյանը նշեց, որ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելքոնյանի այն հայտարարությունը, թե իրենց առաջարկվել է ավելի մեծ մակերսով բնակարան, որից իրենք հրաժարվել են, պարզապես սուտ է: Նրան ոչ մի առաջարկ չի արվել:
Ս. Բաղդասարյանը հավելեց, որ 2010 թ.-ին լրանում էր Բաղդասարյանի անձանգրի ժամկետը, որը երկարացվել է, սակայն առանց հաշվառման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter