
Եվրամիությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax ընկերության արտադրության պատվաստանյութի կիրառումը
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը թույլատրել է ամերիկյան Novavax ընկերության արտադրության պատվաստանյութի կիրառումը (պատվաստանյութի առևտրային անվանումը՝ Nuvaxovid)։ Այդ մասին նշվում է գործակալության պաշտոնական կայք էջում։
Nuvaxovid-ը դարձել է առաջին սպիտակուցային պատվաստանյութը, որի կիրառումը թույլատրվել է Եվրոպայում։
Այն բանից հետո, երբ գործակալության որոշումը պաշտոնապես կհաստատի Եվրոպական հանձնաժողովը, ԵՄ անդամ երկրները կկարողանան օգտագործել այդ պատվաստանյութը։
Մինչ օրս Եվրամիությունում թույլատրվում է չորս պատվաստանյութի կիրառում. Moderna, Pfizer/BioNTech, Johnson&Johnson և AstraZeneca։ Նրանց բոլորի կիրառումը թույլատրվել էր այս տարվա գարնան սկզբին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Novavax ընկերության արտադրության պատվաստանյութի կիրառումը թույլատրել էր դեկտեմբերի 17-ին։ Այն դարձել է կորոնավիրուսի դեմ ԱՀԿ թույլտվությունը ստացած 8-րդ պատվաստանյութը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել