HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասմիկ Պողոսյանին առնչվող գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի գործով նախաքննությունը, որի հետ անմիջական կապ ունի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում պարզվել է, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և առաջին փոխնախագահ, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նախնական համաձայնությամբ հանցավոր գործունեության արդյունքում ստացված և ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող  գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, կատարել են ձևական օտարման գործարքներ։

ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել հիշյալ ՀԿ-ի առաջին փոխնախագահ հանդիսացող, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին, ով իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին և ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին:

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սույն քրեական գործով մյուս մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter