
Կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 անձ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք։ Կատարվել է 6756 թեստավորում։ Առողջացել է 153 անձ։ Գրանցվել է մահվան 7 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343997 դեպք, որոնցից 329281 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5301 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7921 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1494 է:
Ընդհանուր կատարվել է 2509795 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել