
Փոփոխություններ օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի պետական գրանցման կարգում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հստակեցրել է ՄՄ ՏԿ 009/2011` «Օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների ուժի մեջ մտնելու կարգը։
«Սահմանվել են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մինչև 2022թ դեկտեմբերի 31-ը գործում են պետական գրանցման փաստաթղթերն այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ նախկինում ընդունված պահանջներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից»,-նշված է ԵՏՀ հաղորդագրությունում։
Մասնավորապես, նախատեսվում է օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի պետական գրանցման փաստաթղթերը փոխելիս այն փաստաթղթերը, որոնք տրվել են մինչև այս փոփոխությունների ուժի մեջ մտնելը (մինչև 2020 թվականի մայիսի 5-ը), պետական գրանցման տրամադրման կանոնների 25-րդի 1 կետով նախատեսված դեպքերում («Ապրանքների պետական գրանցման վկայական տալու կարգը»), օրինակ՝ տառասխալների կամ հասցեի փոփոխությունների ժամանակ այդ փաստաթղթերն ուժի մեջ կլինեն մինչև 2023 թվականի մայիսի 5-ը ներառյալ։
Նշենք նաև, որ, ի տարբերություն պետական գրանցման, համապատաասխանության գնահատման վկայագրերի վերաձևակերպման կարիք չի լինի։
Փոփոխություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեկնաբանել