Կորոնավիրուսային հիվանդության 135 նոր դեպք է հաստատվել, մահացել է 3 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 135 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 344261 դեպք: Մեկ օրում կատարվել է 6236 թեստավորում (ընդհանուր 2522916 թեստավորում), 407 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 4843 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7939 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել