HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Թաղավարդի նյութական կորուստները

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թաղավարդ գյուղի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։

Ադրբեջանին անցած հատվածը Բուն Թաղավարդն էր, այն հատվածը որը մնացել է Հայաստանին՝ Թաղավարդ Կալերը։

Բուն Թաղավարդում եղել է 356 բնակելի տուն, հասարակական նշանակության՝ 12, իսկ արտադրական նշանակության՝ 20 շենք, շինություն։

Գյուղատնտեսական 645 հա վարելահող, 43 հա արոտ, 90 հա բազմամյա տնկարկ։

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Բուն Թաղավարդի ընդհանուր մակերեսը կազմում է 861 հա։

Մինչ պատերազմը Բուն Թաղավարդում ապրել է 1316 բնակիչ։ Իրենց տներից զրկվել է 132 թաղավարդցի ընտանիք։ Այժմ նրանք ժամանակավոր բնակություն են հաստատել Ստեփանակերտում, Թաղավարդ Կալերում և Կարմիր Շուկայում: 

Գյուղացիները ընդհանուր հաշվով կորցրել են 100 փեթակ, 200 խոշոր ու մանր եղջերավոր անասուն, 3000 թռչուն։

Թաղավարդի գերեզմանատունը, մանկապարտեզը, երեք դպրոցներից 2-ը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքներում։

Այս տարվա ապրիլին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կարմիր Շուկայում նոր թաղամասի կառուցման աշխատանքներ են սկսվել։ Նախատեսվում է Կարմիր Շուկայի նոր թաղամասում 100 տուն կառուցել, որոնք նախատեսված են տեղահանված բնակիչների բնակապահովության հարցը լուծելու համար։ Այնտեղ կվերաբնակեցվեն նաև թաղավարդցիները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter