HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամանորյա գույներ շուշեցի Գրիգորից

11-ամյա Գրիգոր Ղարաբեկյանը Շուշիից է։ Պատերազմից հետո ընտանիքով ապրում են Երևանում։ Շուշիում Գրիգորը հաճախել է երաժշտական դպրոց և նկարչության, հայրը՝ Նվերը, աշխատել է Շուշիի տիկնիկային թատրոնում և Նարեկացի արվեստի միությունում։

Երբ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը, Գրիգորի հայրը կամավորագրվել է և մասնակցել մարտական գործողություններին, Գրիգորը մոր և քրոջ հետ տեղափոխվել է Երևան։ 

Պատերազմի հետևանքով Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ. Գրիգորի ընտանիքը, հարյուրավոր այլ  ընտանիքների նման, կորցրել է տունը և ողջ ունեցվածքը։

Այս տարի՝ Նոր տարվան ընդառաջ, Գրիգորենց ընտանիքը որոշել է գունավորել իր առօրյան. սկսել են փոքրիկ ընտանեկան գործ․ պատրաստում են ամանորյա ձեռագործ խաղալիքներ և վաճառում են առցանց։

Գրիգորը նկարում է հոր կտրատած փայտե կտորների վրա, Արփին՝ 6-ամյա քույրը, օգնում է եղբորը, մայրը՝ Անին, հրապարակում է խաղալիքների նկարները և ընդունում պատվերներ, որոնք նաև Արցախից են լինում։

Հարցից, թե ինչ ես անելու աշխատանքից հավաքած գումարով, Գրիգորի աչքերը փայլում են․ «Որոշել եմ նորոգել տալ համակարգիչս և թութակ գնել․ սիրում եմ թութակների գույները, մտերմությունը։ Շուշիում երկու շուն ունեինք ու մեկ կատու, չկարողացանք մեզ հետ բերել, թութակին կարող եմ հետս տանել, ուր էլ գնանք»,- ասում է Գրիգորը։

Նա ուզում է նաև տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղ այժմ դասավանդում են Շուշիի իր ուսուցիչները և սովորում դասընկերների մեծ մասը։ 

Մեկնաբանություններ (6)

Լևոն
https://m.facebook.com/hamerashxutyun/posts/4325354077592754
հայկ մակիյան
Շնորհակալություն մեկնաբանության համար հարգելի Գուգո։ Նյութում ավելացվեց և կից ուղարկում եմ ֆբ հասցե, որտեղից կարող եք պատվիրել Գրիգորի պատրաստած ամանորյա խաղալիքները https://www.facebook.com/100003546122213/posts/4325354077592754/
հայկ մակիյան
Շնորհակալություն հարգելի Գուգո մեկնաբանության համար, կից ուղարկում եմ ՖԲ հասցե, որտեղից կարող եք պատվիրել Գրիգորի պատրաստած ամանորյա խաղալիքները. https://www.facebook.com/100003546122213/posts/4325354077592754/
Գուրգեն
https://www.facebook.com/hamerashxutyun
Անի
Կարող եք զանգահարել 055292218
Գուգո
Գոնե ֆբ հասցեն կցեիք պատվիրեինք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter