
Կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել է, մահացել է 1 մարդ
Դեկտեմբերի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք՝ կատարված 5650 թեստավորումից։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 280 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 1 դեպք:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 344481 դեպք, որոնցից 330593-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4447 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7943 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2535650 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել