
Կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 անձ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, կատարվել է 4669 թեստավորում։ Առողջացել է 248 անձ, գրանցվել է մահվան 7 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344540 դեպք, որոնցից 330841 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7950 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1499 է:
Ընդհանուր կատարվել է 2540319 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել