Աջակցեք աշխատանքային իրավունքի վերաբերյալ հետաքննությունների շարքին
Հետք Մեդիա Գործարանն օրերս հրապարակեց սուպերմարկետներում աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննությունը, որն իրականացվել էր ընթերցողների աջակցությամբ։
2021թ-ի հոկտեմբերին դրամահավաք իրականացրինք, և մեր ընթերցողները նվիրաբերեցին գումար՝ այս հետաքննությունն իրականացնելու համար։
Մենք շարունակում ենք ստանալ նամակներ այն մասին, որ աշխատանքային իրավունքի խախտումներ կան բազմաթիվ այլ ոլորտներում։
Մեր թիմը պատրաստակամ է շարունակել հետաքննական շարքը և բացահայտել աշխատանքային իրավունքի ոտնահարման դեպքերն այլ ոլորտներում։ Հետաքննական լրագրությունը, սակայն, երկարատև, աշխատատար և ծախսատար գործընթաց է։
Մեր հաջորդ հետաքննությունն իրականացնելու համար կրկին ունենք ընթերցողների աջակցության կարիքը։ Մեզ անհրաժեշտ է 2000 ԱՄՆ դոլար՝ հետաքննությունն իրականացնող լրագրողների հոնորարները վճարելու համար։ Եթե կարողանանք հավաքել նշված գումարը, կսկսենք հետաքննությունը։
Հույս ունենք, որ մեր հետաքննությունների միջոցով կնպաստենք Հայաստանում աշխատանքային պայմանների բարելավմանը։
Դուք կարող եք աջակցել մեզ երկու եղանակով.
1) նվիրաբերելով գումար`
Հետաքննող լրագրողներ ՀԿ, Ամերիաբանկ
1570002799170100 (ՀՀ դրամ, AMD)
1570002799170146 (Եվրո, EUR)
1570002799170101 (ԱՄՆ դոլար, USD)
5526 5501 0006 8400 (քարտ, Arca)
*Խնդրում ենք նպատակ դաշտում լրացնել «Նվիրատվություն՝ հետաքննության համար»
2) մեզ վստահելով ձեր աշխատանքային խախտված իրավունքի պատմությունը՝ գրելով «Հետք»-ի և Հետք Մեդիա Գործարանի ֆեյսբուքյան էջերին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել